Հրատապ թեմա Հայաստանում
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:

ISKUHI
29.07.2015




Lena
27.07.2015




Nelli
27.07.2015




Ani
23.07.2015




ANUSH
21.07.2015




ANI
17.07.2015




Hayarpi
16.07.2015




eranuhi
14.07.2015




Anna 2
14.07.2015




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Anna2, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի միոման ունի սուբմուկոզ տեղակայում, չնայած այն բանին որ չափերը մեծ չեն, հնարավոր է առաջնան բարդություններ ` միոմատոզ հանգույցի սնուցման խանգարում, առատ դաշտան, անեմիա իսկ ամուսնությունից հետո նաև չբերություն և վիժումներ: Փոքր չափերի միոմաները վիրահատական բուժում չեն պահանջում, նման դեպքերում կիրառվում է կոնսերվատիվ բուժում, անարդյունավետության դեպքում նոր վիրահատական: Վիրահատությունը կատարվում է հիտերոռեզեկտոսկոպի միջոցով, վիրահատությունն ատրավմատիկ է և մեծ մասամբ վերջնականապես խնդրին լուծում է տալիս: Երբեմն նախքան վիրահատությունը նշանակվում է դեղորայքային բուժում միոմայի չափերը փոքրացնելու նպատակով, որից հետո կատարվում է վիրահատություն:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի M.A, բարև Ձեզ: Ձեռնաշարծությունը հորմոնալ խանգարումներ կամ չբերություն չի առաջացնում: Եթե օգտագործվեն կոպիտ առարկաներ, հնարավոր է վնասվի կուսաթաղանթը:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Lilit 1998, բարև Ձեզ: Կախված աստիճանից կարճատեսությունը կարող է լինել հարաբերական կամ բացարձակ ցուցում կեսարյան հատման համար: Օրինակ ցածր աստիճանի կարճատեսությունը ցուցում չէ կեսարյան հատման համար: Միջին աստիճանը` հարաբերական ցուցում է: Իսկ բարձր աստիճանի կարճատեսության համար ծննդալուծումը, ակնաբույժի ցուցումով, կատարվում է կեսարյան հատման ճանապարհով: Ինչ վերաբերում է տեսողության լազերային կորեկցիային, ապա անկախ կարճատեսության աստիճանից, եթե կատարվել է լազերային կորեկցիա, դա ցուցում է կեսարյան հատման, քանի որ այդ դեպքում հակացուցված է ճիգային շրջանը:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Սեռական հարաբերության ժամանակ ցավի պատճառը միայն կիստան չէ: Ցավ կարող է լինել էնդոմետրիոզի, արգանդի միոմայի դեպքում, ի վերջո հնարավոր է նորից կիստայի առաջացում: Կեսարյան հատումից անցել է մեկ տարի, արգանդի սպին արդեն լիարժեք է և ցավերը չէին կարող կապված լինել դրա հետ: Ցանկալի է դիմել գինեկոլոգի և մանրամասն հետազոտվել:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Susanna, բարև Ձեզ: Նման բան կարող է լինել տրավմաների, բժշկական ցուցումով գինեկոլոգիական զննման, ձեռնաշարժության ժամանակ:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի KARLOS, ներկայումս սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների կանխարգելման ամենահուսալի միջոցը պահպանակների օգտագործումն է:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի HASMIK, բարև Ձեզ: Կրծքերի ձևը և չափը կոնստիտուցիոնալ առանձնանահատկություն են: Եթե Ձեր սեռական զարգացումը, դաշտանային ֆունկցիան նորմալ են, անհանգստանալու կարիք չկա: Կերակրելու ընթացքում ևս խնդիրներ չեն լինի, քանի որ գեղձայի հատվածը համարյա բոլոր կանանց մոտ նույնն է, իսկ արտաքին ձևը և չափը կարող են փոխվել, կախված գեղձում ճարպային հյուսվածքի քանակությունից:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Eranuhi, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք բուժման առաջին կուրսից հետո դաշտան տեսել եք, թե ոչ և ինչ բուժում եք ստացել: Ամենայն հավանականությամբ կիստան ֆունկցիոնալ է եղել և բուժման ֆոնի վրա ինքնուրույն ներծծվել է: Ինչ վերաբերում է "Դիմիա" դեղամիջոցին, ապա այն պաունակում է դրոսպիրենոն, որը պրոգեստերոնի սինթետիկ անալոգն է: Նշանակվում է նաև դաշտանային ֆունկցիայի խանգարումների ժամանակ: Դաշտան պետք է սպասել առաջին կուրսն ընդունելու վերջում, մոտավորապես 24-25 օրվանից, ոչ շուտ:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Lida, բարև Ձեզ: Բեղմնավորման պրոցեսը կապված չէ սեռական բավարարվածության հետ: Եթե հարաբերության վերջում սերմնաժայթքումը տեղի է ունենում հեշտոցում, ապա անկախ հեշտանքի առկայությունից բեղմնավորում կլինի, եթե կա ձվաբջիջ և ակտիվ սպերմատոզոիդ:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի ANNA, բարև Ձեզ: Կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում հղիության բացակայությունը 4 ամիս անհանգստանալու առիթ չէ: Երբեմն հղիանալու մեծ ցանկությունը բերում է նյարդային լարվածության, որը խոչընդոտող գործոն է, փորձեք չկենտրոնանալ այդ հարցի վրա:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի LILI, բարև Ձեզ: Պարտադիր չէ, որ կուսազրկումն ուղեկցվի առատ արյունով, հնարավոր է ուղղակի չեք նկատել: Չի բացառվում, որ կուսազրկում ընդհանրապես էլ չի եղել, դա հնարավոր է այն դեպքերում, երբ կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ: Ինչ վերաբերում է ցավին. դրա պատճառը հեշտոցի ոչ բավարար խոնավեցումն է: Կարող եք օգտագործել խոնավեցնող քսուքներ, որոնք կարող եք ձեռք բերել դեղատներից:




Anna 2
13.07.2015




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Lena, մանկաբարձական պրակտիկայում նման դեպքեր հանդիպում են:




Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի ANAHIT, կարող եք օգտագործել կատվախոտի հաբեր կամ "Պերսեն" :




M.A
12.07.2015




LILI
11.07.2015




Lilit 1998
09.07.2015




LIDA
09.07.2015




LILI
08.07.2015




Anna
07.07.2015




Մեդ-Պրակտիկ
06.07.2015
Հարգելի Lena, բարև Ձեզ: Ցանկացած հորմոնալ հակաբեղմնավորիչ ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ դրանք ունեք բազմաթիվ հակացուցումներ և կողմնակի էֆեկտներր, հորմոնալ հակաբեղմնավորիչի ընտրությունը խիստ անհատական է: Եթե Դուք դեռ չեք հղիացել, ցանկալի է ընտրել հակաբեղմնավորիչ այլ միջոց, օրինակ պահպանակներ, սպերմիցիդ միջոցներ, որոնց էֆեկտիվությունը համեմատած հորմոնալ միջոցների հետ ավելի քիչ է: Երկու ամիս հետո դեղի ընդունումը դադարեցնելուց հետո, եթե օրգանիզմում խնդիրներ չլինեն, բեղմնավորում հնարավոր է հենց առաջին դաշտանային ցիկլի ընթացքում:




Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն